ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժեղացված ծառայություն՝ Երևանում. ինչ խախտումներ են հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 10-ի գիշերը պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ։

Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 10 մեքենա։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 6, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 24 վարորդ։ 55 մեքենա առանց ԱՊՊԱ պայմանագրի էին, 12-ը թաղանթապատված դիմապակիով էին։ Ուժեղացված ծառայության ընթացքում պարեկները տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկել 8 անձի։

Նմանօրինակ միջոցառումները պարբերական են։




Լրահոս