Մեկնարկել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանի համատեղ այցը Սյունիքի մարզ: Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
Նախատեսված են հանդիպումներ
Կապան քաղաքում, Կապան և Տեղ համայնքների գյուղերում:
Այցի նպատակն է վեր հանել մարդկանց խնդիրները համատեղ լուծումներ գտնելու համար:
Այսօր Կապանում այցին մասնակցում է համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը: