Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ որոշվել է, թե ով է փոխարինելու ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանին: Ըստ մեր տեղեկությունների Մաշադյանի փոխարեն կնշանակվի ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը:
Վերջինս ՀՀ կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերն է ու, չունենալով բժշկական կրթություն, Թորոսյանն իր մտերիմին փոխնախարար էր «կարգել»:
Ըստ մեր տեղեկությունների՝ վերջինս աշխատել է ՊԵԿ-ում, որպես տեսուչ, ու հիմա որոշվել է նրան ՊԵԿ նախագահի տեղակալ նշանակել: Նշենք, որ ՀՀ արդադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանն էլ օրերս ՊԵԿ նախագահ էր նշանակվել:
Սոնա Գրիգորյան