ՀԱՂԹԵՑԻՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստան-Մակեդոնիա ֆուտբոլային խաղում երեկ Հայաստանի տարած փայլուն հաղթանակը մայրաքաղաքում իսկական համազգային ցնծությամբ ընդունվեց. եռագույն դրոշներով մեքենաների ազդանշաններ, հրավառություն  եւ «հա-յե~ր»  բացականչությունները հնչում էին պատշգամբներից ու փողոցներից: Նույնպիսի ցնծություն էր տիրում նաեւ Ազատության հրապարակում, որտեղ նստացույցի եւ շուրօրյա հանրահավաքի մասնակիցները մեծ էկրանից հետեւում էին Հայաստան-Մակեդոնիա 4:1 հաշվով հօգուտ մեզ ավարտված ֆուտբոլային հանդիպմանը: ՀՀ հավաքականի փայլուն հաղթանակն այն եզակի դեպքն է, որը հավասարաչափ  բերկրանք եւ ուրախություն էր պատճառել ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչներին, որոնք եւս խաղից րոպեներ անց խմբերով կամ առանձին-առանձին նշում էին հաղթանակը տարբեր զվարճանքի վայրերում:




Լրահոս