Թեոդոր Ֆելիկս Ռիչարդ Հոդսոնին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա առանց պետական սահմանը հատելու վերաբերյալ պարտադիր ներկայացման փաստաթղթի, ՀՀ պահպանվող պետական սահմանն ապօրինի հատելու նպատակով, 2021 թվականի փետրվարի 2-ին Լիբանանի Հանրապետության մայրաքաղաք Բեյրութից ինքնաթիռով ժամանել է Հայաստան:
2021 թվականի փետրվարի 3-ին, ապօրինի, առանց սահմանված փաստաթղթերի և առանց պատշաճ թույլտվության, շրջանցելով ՀՀ պետական սահմանի անցակետերը, Պրիվոլնոյե գյուղի վարչական տարածքով հատել է ՀՀ պետական պահպանվող սահմանը և մուտք է գործել Վրաստան: Այնուհետև նույն թվականի հուլիսի 26-ին, ժամը 10:20-ի սահմաններում, ՀՀ Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղի վարչական տարածքով, ապօրինի, կրկին առանց սահմանված փաստաթղթերի և առանց պատշաճ թույլտվության, շրջանցելով ՀՀ պետական սահմանի անցակետերը, ապօրինի հատել է ՀՀ պետական պահպանվող սահմանը և մուտք գործել Հայաստանի Հանրապետություն: