
Թուրքիայի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով զոհվել է չորս անձ, ևս մեկ անձ համարվում է անհետ կորած։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Սև ծովի ափամերձ Կաստամոնու նահանգում ջրհեղեղի հեևանքով զոհվել է չորս անձ, ևս մեկ անձ էլ Բարթինի նահանգից համարվում է անհետ կորած»,-նշված է հայտարարության մեջ։
Թուրքիայում Սև ծովի ափամբերձ հատվածում գտնվող Սինոփ, Սամսուն, Բարթին, Կաստամոնու և Քարաբյուք նահանգներում օգոստոսի 10-ի երեկոյան սկսված առաջ տեղումների հետևանքով ջրգեղեղ էր սկսվել։
Ջրհեղեղի պատճառով էվակուացվել է Սինոփի հիվանդանոցներից մեկը։