ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ դեսպան Արմեն Սմբատյանին հետ է կանչել Իսրայելից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրու-թյան 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի` Արմեն Սմբատյանին հետ կանչել Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,,-գրված է նախագահի ստորագրած փաստաթղթում։
Հիշեցնենք նաև, որ այս տարվա ապրիլի 19-ին Արմեն Սմբատյանին մեղադրանք է առաջադրվել՝ Հայաստանի մշակույթի և երիտասարդության հարցերի նախկին նախարարի կողմից թույլ տրված չարաշահումներին օժանդակելու, ինչպես նաև փողերի լվացմամբ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը՝ 20 միլիոն դրամ գումարի չափով: