Ադրբեջանի իշխանությունները 2 մլրդ դոլար արժողությամբ իսրայելական զենք գնելու շուրջ բանակցություններ են վարում, գրում է իսրայելական israelhayom թերթը:
Նշվում է երկու հիմնական գործոն, որոնց պատճառով Բաքուն փորձում է բանակն ամրապնդել իսրայելական զենքով: Առաջինը վերաբերում է Հայաստանի հետ սահմանին հաճախակի դարձած ծեծկռտուքներին, որոնք կարող են վերաճել Ղարաբաղում նոր պատերազմի: Երկրորդը` վերջին պատերազմում Ադրբեջանի հաղթանակից հետո երկրների միջեւ հարաբերությունների խորացումն է:
Ադրբեջանում արդեն կան իսրայելական պաշտպանական ընկերությունների զարգացման կենտրոններ: Բացի այդ, իսրայելական ընկերությունները բոլոր ոլորտներում՝ անվտանգությունից մինչև գյուղատնտեսություն, զգալիորեն ներգրավված են Լեռնային Ղարաբաղում շինարարական աշխատանքներում:
Բացի այդ, չի բացառվում, որ շուտով Ադրբեջանը կարող է դեսպանություն բացել Իսրայելում: