ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանձնաժողովների նախագահներն ընտվեցին. ինչպես են բաշխվել ձայները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց հանձնաժողովների նախագահների ընտրության արդյունքները: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

Պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Անդրանիկն Քոչարյան կողմ 71, 31 դեմ:

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագայի թեկնածու Վլադիմիր Վարդանյան, կողմ 71, դեմ 30:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Էդուարդ Աղաջանյանի թեկնածությունը, կողմ 72,. դեմ 30:

ԱԺ ֆինանսավարկան և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Գևորգ Պապոյանի թեկնածությունը, կողմ 70, դեմ 30:

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն Վահե Ղալումյանն է, կողմ 74, դեմ 26:

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը՝ կողմ 71, 29 դեմ ձայներ:

Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արման Եղոյանի թեկնածությունը, կողմ 71, դեմ 31:

Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հերիքնազ Տիգրանյանի թեկնածությունը, կողմ 71, դեմ 31:

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նարեկ Զեյնալյանի թեկնածությունը՝ կողմ 72, դեմ 30:

Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արմեն Գևորգյանի թեկնածություն՝ կողմ 62, դեմ 40:

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանը, կողմ 60, դեմ 42:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վահե Հակոբյան, կողմ 59, դեմ 43:




Լրահոս