ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՇՈՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակակոռուպցիոն պայքարի «ազնվագույն» անվան տակ, ինչպես հայտնի է, այս տարվա ամռանը «Հանրային ծառայության մասին» օրենքի փոփոխություններով  կազմավորվեց առանձին անկախ մարմին` էթիկայի հանձնաժողով, որը պետք  է գործի 2012 թվականի հունվարի մեկից: «Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել էր, որ այս հանձնաժողովը «մանրադիտակի տակ պետք է պահի» շուրջ 600 բարձրաստիճան պաշտոնյաների` պատգամավորներ, նախարարներ, մարզպետեր, դատավորներ եւ այլն` նրանց ու հարազատների ունեցվածքը: Սակայն այսօր գործող կարգով, որն իրացնում է ՊԵԿ-ը` տարաբնույթ պաշտոնյաների կողմից հայտարարագրերի լրացման եղանակով, ավելի լայն ընդգրկում ունի: Այսօր հայտարարագիր է ներկայացնում շուրջ 15.000 մարդ, որոնց թիվը` փոխկապակցված անձերով` երեխաներով, կանանցով, ամուսիններով եւ այլ հարազատներով, հասնում է մոտ 45-50 հազար մարդու: Իսկ երբ նոր օրենքն ուժի մտնի, ընդամենը շուրջ 600 պաշտոնատարներ պետք է իրենց ընտանիքի անդամների հետ ներկայացնեն ունեցվածքի հայտարարագիրը, որն ընդհանուր թվով կազմում է մոտ 2400 մարդ: Նշենք, որ եթե գործող կարգով հայտարարագիր են ներկայացնում ճանապարհային եւ մյուս ոստիկանները, հարկային եւ մաքսային մարմինների, կադաստրի, քաղաքապետարանի աշխատակիցները, ապա նոր օրենքով նրանք ուշադրությունից դուրս կմնան: Բայց հայտնի է, որ այս ոլորտների աշխատակիցների մեծ մասը գործի ընդունվելուց մի քանի ամիս անց ավտոմեքենա է գնում կամ ամիսներով աշխատավարձ կուտակում` ծախսելով այլ գումարներ: Փաստորեն, այս ամենն ընդամենը Տիգրան Սարգսյանի կողմից ռեժիմին մատուցված հերթական հակակոռուպցիոն շոուն է, քանի որ արդյունքներն ավելի վատն են, քան եղած, բայց չգործող օրենքով է նախատեսված:




Լրահոս