Լատվիայի սահմանապահները 91 անօրինական միգրանտի են կանգնեցրել Բելառուսի հետ սահմանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լատվիայի պետական սահմանային պահպանությունը (ՊՍՊ) մեկ օրում եւս 91 մարդու կանխել Է անօրինականորեն հատել լատվիա-բելառուսական սահմանը: Այդ մասին, ինչես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, BNS գործակալությանը հաղորդել են ՊՍՊ-ում:

Նշվում Է, որ ոչ մի մարդ չի ձերբակալվել: Ընդամենը լատվիա-բելառուսական սահմանը անօրինականորեն հատելու համար օգոստոսի 6-ից մինչեւ 10-ը ձերբակալվել Է 295 մարդ, տարեսկզբից՝ 355 մարդ: Օգոստոսի 11-ից լատվիա-բելառուսական սահմանին եւ սահմանամերձ գոտում հայտարարվել Է արտակարգ դրություն, ինչը սահմանապահներին ավելի ընդարձակ լիազորություններ Է տալիս: Սահմանն անօրինական հատելու փաստը հաստատելու դեպքում ՊՍՊ-ն իրավունք ունի խախտողներին վերադարձնել այն երկիր, որտեղից նրանք հատել են սահմանը: Դրա համար թույլատրվում Է կիրառել ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ:

Օգոստոսի 11-ին Լատվիայում հանրապետության ՆԳ նախարարությանն առընթեր ստեղծվել Է օպերատիվ վարչություն՝ անօրինական միգրացիայի հետ կապված ճգնաժամը լուծելու համար, հաղորդել Է BNS գործակալությունը: Կենտրոնը օգոստոսի 10-ին հանձնարարել Է ստեղծել ՆԳ նախարարության ղեկավար Մարիա Գոլուբեւան, այն գլխավորում Է ՆԳ նախարարության պետքարտուղար Դմիտրի Տրոֆիմովը: Կենտրոնի առաջին նիստը պլանավորվում Է գումարել օգոստոսի 12-ին:

Ավելի վաղ Բելառուսի տարածքից անօրինական միգրացիայի խնդրի հետ բախվել Էր բալթյան մեկ այլ երկիր՝ Լիտվան: Այնտեղ տարեսկզբից բռնել են ավելի քան 4,1 հազար անօրինական միգրանտների: Այս հանրապետության պաշտոնատար անձինք միգրանտների աճող հոսքը համարել են «բելառուսական ռեժիմի հիբրիդային ագրեսիա»:

Դրա պատճառով երկրում հայտարարվել Է արտակարգ դրություն: Նաեւ որոշում Է ընդունվել վերադարձնել այն անձանց, որոնք փորձում են անօրինականորեն հատել սահմանը, ինչը զգալիորեն նվազեցրել Է միգրանտների հոսքը: Բացի այդ, Լիտվայի կառավարությունը օգոստոսի 12-ին դիմել Է հանրապետության նախագահ Գիտանասու Նաուսեդեին, որպեսզի նա լրացուցիչ լիազորություններով օժտի զինվորականներին՝ սահմանամերձ գոտում գործողությունների համար: Օգոստոսի 12-ին Լիտվայի պետական սահմանի պահպանության ծառայությունը հաղորդել Է, որ անցած օրվա ընթացքում լիտվացի սահմանապահները Բելառուսին են վերադարձրել 11 միգրանտների, որոնք փորձել են անօրինականորեն հատել Լիտվայի սահմանը, հաղորդել Է BNS-ն: Հանրապետության տարածքում ոչ ոք չի ձերբակալվել: Սահմանային շրջանում միջադեպեր չեն գրանցվել, պարեկումն անցկացվում Է ուժեղացված ռեժիմով՝ զինվորականների ներգրավմամբ, տեղեկացնում Է BNS-ն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը։




Լրահոս