Լավագույն որոշումներից մեկն այս խորհրդարանում. տարակույս չունեմ՝ Թագուհին լինելու է մարդու կողքին. Արմեն Զաքարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանն անդրադարձել է այսօր հանձնաժողովների նախագահների ընտրությանը: Նա, մասնավորապես անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում պատգամավոր Թագուհի Թովմասյանի ընտրվելուն:

«ՔԴԵԴ շրջանավարտներն, անկախ իրենց քաղաքական հայացքներից, որոնք, ի դեպ, հաճախ ծայրահեղորեն տարբեր են, ինձ համար առանձնահատուկ են: Նրանց մեծ մասը գիտակցում է սա և գիտակցողներն էլ են միմյանց առանձնահատուկ վերաբերվում ՝ որպես քդեդականների, որպես հասարակության մեջ առանձնացողների, որպես բովանդակության ու իմաստների կրողների: Ու այդ պատճառով է, որ ոչ միայն ես, այլև նրանցից շատերը քդեդականներից որևէ մեկի հաջողությունն ընկալում ենք որպես սեփականը:

Այսօր Թագուհի Թովմասյանը ընտրվեց Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ, ինչի առիթով շնորհավորում ենք ամենայն ջերմությամբ …. գուցե թե լավագույն որոշումներից մեկն այս խորհրդարանում, որովհետև տարակույս չունեմ, որ Թագուհին լինելու է մարդու կողքին, զորավիգ է լինելու նեղության մեջ հայտնված ամենեցուն:

Համոզված եմ այսպես ասում, որովհետև տարիների ընթացքում, չնայած իր անընդհատական աճին, միշտ եղավ համեստ քդեդական, մշտապես այլոց օգնելու, օգտակար լինելու պատրաստակամությամբ … երբեք առաջնայնություն չտվեց ձևին, ֆորմալ դրսևորումներին, ՔԴԵԴ-ը միշտ համարեց իրենը, ինչը գնահատում ենք անսահմանորեն և նրան հաջող ու արդյունավետ աշխատանք մաղթում նոր դիրքում …»:




Լրահոս