ArmLur.am-ը տեղեկացավ, որ Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի ընտանիքին պատկանած, սակայն պետության սեփականությունը դարձած «Գոլդեն փելիս» հյուրանոցի վաճառքի գինը 2.2 միլիոն դոլարով նվազել է։ Նշենք, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գտնվող հյուրանոցի շենքը պետությանը նվիրել էր Արմեն Ավետիսյանը դեռ 2019 թ.-ի սեպտեմբերին։ Սակայն մինչ այս կայացել է վեց աճուևդ եւ այդպես էլ չի վաճառվել գույքը, քանի որ գնորդ չի հայտնվել։
Ընդ որում, առավարությունը հյուրանոցը նվեր ընդունելուց երկու ամիս անց՝ 2019 թ.-ի նոյեմբերին, արդեն այն աճուրդի էր հանել 7 միլիարդ 526 միլիոն դրամով։ Հաջորդիվ կազմակերպված 5 աճուրդները տեղի են ունեցել 2020 թ.-ին, բայց այդպես էլ գնորդ չի հայտնվել։ Արդյունքում հյուրանոցի մեկնարկային գինը 7.526 միլիարդ դրամից նվազել է և դարձել է 6 միլիարդ 452 միլիոն 996 հազար 757 դրամ։
Հավելենք, որ կորոնավիրուսի բռնկման ժամանակ հյուրանոցում բնակվել են մեկուսացված անձինք, իսկ 2020 թ.-ի պատերազմից հետո այ-մ այնտեղ են բնակվում տեղահանված արցախցի ընտանիքներ։
Մանրամասները՝ տեսանյութում