ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի վարչապետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Ֆամ Մին Չինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

«Վիետնամի կառավարության, ժողովրդի և անձամբ իմ անունից հղում եմ Ձեզ անկեղծ շնորհավորանքներս՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Վիետնամը մշտապես կարևորել է Հայաստանի հետ ավանդական բարեկամությունը և ուրախ է տեսնել, որ Հայաստանը Ձեր ղեկավարությամբ շարունակում է զարգանալ և գրանցել նշանակալի արդյունքներ:

Ես ուրախ եմ տեսնելու, որ մեր երկու երկրների միջև ավանդական բարեկամությունը և բազմակողմանի համագործակցությունը շարունակվում են:

Հուսով եմ, որ համատեղ ջանքերով մեր երկրների միջև առկա բարեկամությունը, ինչպես նաև սերտ երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ՝ ի շահ մեր ժողովուրդների, տարածաշրջանում և աշխարհում խաղաղության և բարօրության:

Օգտվելով այս առիթից՝ ընդունեք, Ձերդ Գերազանցություն, հարգանքիս խորին հավաստիքը»:




Լրահոս