
Ասկերանի քաղաքապետարանին անհրաժեշտ են 5, 6 և ավելի լիտրանոց դատարկ շշեր՝ Ստեփանակերտի անջուր մնացած թաղամասերին խմելու ջուր առաքելու համար, այս մասին ասված է Ասկերանի քաղաքապետարանի տարածած հայտարարությունում:
«Խնդրում ենք նշված շշերը ժամը 9-ից բերել քաղաքապետարան։
Սա լավ առիթ է ցույց տալու մեր սերը, հոգատատարությունն ու նվիրվածությունը մեր հայրենակիցների և սեփական հողի հանդեպ։ Հոգատա՛ր լինենք մեկս մյուսիս նկատմամբ և գործով ապացուցենք Արցախում ապրելու և արարելու մեր կամքն ու վճռականությունը։
Կարող եք անխնա տարածել գրառումը», – ասված է քաղաքապետարանի էջում։