
Ազգային անվտանգության ծառայությունը Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Բադասյանի քրեական գործով որոշում է կայացրել: ԱԱԾ-Ն քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարել:
Հիշեցնենք, որ Բադասյանը մեղադրվում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու հատկանիշներով (Քրեական օրենսգրքի 301-րդ հոդված)։ ԱԱԾ միջնորդել է դատարանին՝ Բադասյանին կալանավորելու համար։
Վերջինիս պաշտպան Արայիկ Պապիկյանը տեղեկացրել էր, որ իր պաշտպանյալը չի ընդունում մեղադրանքը։
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հարցերին պատասխանելիս Բադասյանը վարչապետին զենքով վերացնելու կոչեր էր հնչեցրել։ Նա բերման է ենթարկվել և ձերբակալվել, իսկ ավելի ուշ կալանավորվել։
Նշենք, որ նմաօրինակ հրապարակային կոչերի համար մեղադրյալի աթոռին է հայտնվել 8 անձ, որոնց մասին ArmLur.am-ը բազմիցս անդրադարձել է, բոլոր մեղադրյալները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը:
Քնար Մանուկյան