ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արմինե Չոփչունցին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2021թ. մարտի 12-ից հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնի՝ Գորիս խոշորացված համայնքի համայնքապետարանի աշխատակազմի հանրային կապերի, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի սոցիալական հարցերով գլխավոր մասնագետ, օգտագործելով նախկինում՝ մինչև 2021թ. մարտի 9-ը, նույն բաժնի գլխավոր մասնագետ լինելու և Գորիս համայնքապետարանի ենթակայության ներքո գտվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների նկատմամբ վերահսկողական լիազորություններ ունենալու հանգամանքով պայմանավորված իրենից կախվածությունը, 2021թ. հունիսի 08-ին զանգահարել և պարտադրել է համայնքային ենթակայությամբ գործող թիվ 7 նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենին՝ անձամբ և աշխատակիցների հետ մասնակցելու ՀՀ նախագահի 2021թ. մայիսի 10-ի հրամանգրով նույն թվականի հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կապակցությամբ «Հայաստան դաշինք»-ի կողմից
2021թ. հունիսի 8-ին Գորիս քաղաքում կազմակերպվելիք նախընտրական քարոզչությանը, ինչի արդյունքում նշված հաստատության տնօրեն Կարինե Բաբկենի Մինասյանը, հաշվապահ Հասմիկ Վարդանի Շեգունցը, տնտեսվար Շահանե Սլավիկի Աղաջանյանը և բուժքույր Գայանե Աշոտի Պետրոսյանը, համայնքային իշխանության մարմինների կողմից ոչ բարեհաճ վերաբերմունքին չարժանանալու համար, հարկադրված մասակցել են «Հայաստան դաշինք»-ի կողմից 2021թ. հունիսի 8-ին Գորիս քաղաքում կազմակերպված հանրահավաքին:
Դատելով իրավիճակից` աշխատանքը չկորցնելու համար քրեական գործով անցնող անձիք ցուցմունք են տվել, թե իբր իրենց ստիպել են, հարկադրել են մասնակցել հանրահավաքի:
Քնար Մանուկյան