Ի՞նչ փոփոխություններ են արվել սոցփաթեթի հանգստի ապահովման ծառայության պահանջներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեից տեղեկացնում են՝ սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն մատուցող զբոսաշրջային օպերատորների ցանկում հաշվառվելու նպատակով Երևանում գրանցված կամ գտնվող զբոսաշրջային օպերատորների համար այլևս պարտադիր չէ ՀՀ մարզերում և Արցախում գործակալներ կամ մասնաճյուղեր ունենալու պահանջը։

«Այն զբոսաշրջային օպերատորները, որոնք ցանկանում են ընդգրկվել սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն մատուցող զբոսաշրջային օպերատորների ցանկում, կարող են ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտե ներկայացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարի՝ 2013 թվականի N 170-Ն հրամանով հաստատված կարգին համապատասխան փաստաթղթերը»,- ասվում է Զբոսաշրջության կոմիտեի Ֆեյսբուքի գրառման մեջ:

Փաստաթղթերի կարգը ստորև:




Լրահոս