
Վրաստանի ֆինանսների նախարարության հարկային ծառայությունը 52 տոննա վարակված կարտոֆիլ է առգրավել «Սարպի» մաքսակետում (վրաց-թուրքական սահման), տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Մաքսատան աշխատակիցները ստուգման համար կանգնեցրել են կարտոֆիլով բեռնված երկու բեռնատար: Վերցված նմուշների լաբորատոր հետազոտության արդյունքում Մաքսային դեպարտամենտի սանիտարական, ֆիտոսանիտարական և անասնաբուժական հսկողության բաժնի աշխատակիցները հայտնաբերել են կարանտինային վնասակար օրգանիզմներ:
Պարզվել է, որ կարտոֆիլը հիվանդ է: Վրաստանի կառավարության թիվ 463 որոշման համաձայն՝ նշված բեռը վերադարձվել է արտահանող երկրին՝ Թուրքիային, հաղորդել է Sputnik-ը: