ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿՀԱՆԴԻՊԻ  «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ու կուսակցության անդամները հոկտեմբերի 15-ին` ժամը 17-ին, Երեւանում` Գարեգին Նժդեհի հրապարակում, կհանդիպեն քաղաքացիների հետ: Այս մասին հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:ՄՏԱԾՈՒՄ ԷԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը հայտարարել է, թե մտածում է խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին առաջադրվելու մասին: «Իհարկե, ես մտածում եմ, երեւի թե միայնակ կառաջադրվեմ, բայց դա վերջնական որոշված չէ, ինձ համար կարեւոր է նախապես հասկանալ` վիճակը որքանով հակված կլինի դեպի արդար եւ թափանցիկ ընտրություններ»,-ասել է Մելիքյանը: Նա նաեւ կարծիք է հայտնել, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում առավել հավանական են ՀՀԿ-ի եւ «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայությունը խորհրդարանում, չի բացառվում Դաշնակցության եւ ՀԱԿ-ի ներկայությունը: «Ժառանգություն»-ը, ըստ Մելիքյանի, կարող է փոխարինվել ՀԱԿ-ով:ՓՈՔՐԻԿ ՀԱՂԹԱՆԱԿ                       Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կազմել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություն, որին ԵԽԽՎ-ում միացել են երեսուներկու պատվիրակներ տարբեր երկրներից, այդ թվում` Ֆրանսիա, Ավստրիա, Բելգիա, Անդորրա: Հայտարարությունը նվիրված է ԼՂ անկախության քսանամյակին եւ Մինսկի խմբի բանակցություններին` ԼՂ մասնակցության վերականգնման վերաբերյալ: Հայտարարության տեքստում կոչ է արվում համագործակցել ԼՂ իշխանությունների հետ: «Տարբեր երկրների պատվիրակների միանալը հույս է ներշնչում, որ «Ժառանգության» ջանքերն արդյունքներ են տալու»,-երեկվա խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասել է խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Ի դեպ, հատկանշական է, որ այս հայտարարության կապակցությամբ իշխանական հեռուստաալիքներին մեկնաբանություններ էր շռայլում ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ԲՀԿ-ական անդամ Նաիրա Զոհրաբյանը, ով մշտապես քննադատում էր Զարուհի Փոստանջյանին:ՀԱԿ-ԻՆ ՁԵՌ ԿՏԱ՞«Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը Հայ ազգային կոնգրեսի ակցիաներին պատրաստակամ է միանալ միայն այն դեպքում, եթե վերջինս հայտարարի, որ հանրահավաքները չեն սահմանափակվելու մեկ շաբաթով կամ տասը օրով, այլ անժամկետ բնույթ են կրելու: Այս մասին նա ասել է «Առաջին լրատվական»-ին: «ՀԱԿ-ին ձեռ կտա, որ իմ նման մարդը միանա իրենց: Բայց դա կլինի միայն այն ժամանակ, երբ նա հայտարարի, որ պատրաստ է վճռական եւ երկարաժամկետ գործողությունների: Ճիշտ է, ես ՀԱԿ-ի անդամ չեմ դառնա, բայց նրանց ակցիաներին միանշանակորեն կմիանամ»,-ասել է Կարապետիչը:ՊԱՐՏԱԴՐՎԱ՞Ծ Է            «Տեսնում ենք այն, ինչ սպասելի էր. կա առճակատման խորացում, սակայն նախընտրական մրցավազքը մի փոքր ուշացած է եւ այս անգամ համեմատաբար պասիվ: Միակ բանը, որ կարող ենք արձանագրել` հանրահավաքն է, որի ազդեցությունը հասարակության վրա եւս բազմաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս»,-ՀԱԿ շուրջօրյա հանրահավաքի վերաբերյալ նման  կարծիք է հայտնել ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը, ում դիտարկմամբ գոյություն ունեն հաստատուն քաղաքական կոնֆիգուրացիաներ` ՀԱԿ եւ իշխանություն, ու մինչեւ նախընտրական վերջին` եռման փուլ մտնելը` նոր կոնֆիգուրացիաներ ձեւավորելու հարցն ուշանում է: Իսկ դա,   ըստ Խաչատրյանի, պայմանավորված է նաեւ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձով. «Համարյա համոզված եմ, որ Քոչարյանի մուտքը տեղի կունենա, որովհետեւ իրավիճակը գնալով դառնում է պարտադրող»:




Լրահոս