![](https://armlur.am/wp-content/uploads/2021/07/adrbejanci-zinvor-e-zohvel-n130387-1.jpg)
Օգոստոսի 13-ին` ժամը 22:00-ից 22:40-ը, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Հայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է:
Հայկական կողմից տուժածներ չկան:
ժամը 23:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է: