Լուրջ մտահոգություններ՝ առևտրային բանկերում. ֆինանսների նախարարության թերացումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եկամտահարկի վերադարձի դադարեցման վերաբերյալ նախագիծն արդեն հասցրել է լուրջ մտահոգություններ առաջացանել ոչ միայն կառուցապատողների, երիտասարդ ընտանիքների, այլև առևտրային բանկերի մոտ:

Քանի որ հենց այս ծրագրի շնորհիվ բազմաթիվ երիտասարդներ բնակարանատեր դարձան, ինչից շահեցին նաև բանկերը: Բայց սա դեռ ամենը չէ. օգոստոսի 12-ին կառավարությունը որոշում է կայացնում դադարեցնել եկամտահարկի վերադարձի գործընթացը Երևանում, որից հետո միայն այդ որոշման նախագիծը հայտնվում է e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքէջում: Բայց նկատենք, որ այն պետք է նշված կայքէջում տեղադրվեր ավելի վաղ, որով ներկայացվելու էր հանրային քննարկման:

Թե ինչու է այս հարցում ֆինանսների նախարարությունը թերացել, թերևս զարմանալի չէ, քանի որ այս նախարարությունում կադրային փոփոխություն է տեղի ունեցել. Ատոմ Ջանջուղազյանին փոխարինում է Տիգրան Խաչատրյանը: Հավանաբար բոլորը, սրտատրոփ սպասելով կադրային փոփոխություններին, մոռացել են նախագիծը ժամանակին ներկայացնեն հանրային քննարկման:

Հիշեցնենք՝ օգոստոսի 12-ին ՀՀ կառավարության նիստին որոշում կայացվեց աստիճանաբար դադարեցնել Երեւանում հիփոթեքային վարկով գնվող բնակարանների համար եկամտահարկի վերադարձը:




Լրահոս