Մոտորանավակը խափանվել է. փրկարարները ափ են դուրս բերել 4 քաղաքացու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 14-ին` ժամը 13:58-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շորժա գյուղի «Արծիվ» լողափում հերթապահություն իրականացնող փրկարարները ափից մոտ 800 մ հեռավորության վրա նկատել են չշարժվող մոտորանավակ:

Պարզվել է, որ մոտորանավակը խափանվել է։ Փրկարարները ափ են դուրս բերել խափանված մոտորանավակը և 4 քաղաքացու: Քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում:




Լրահոս