ՏԵՂ ՉԻ ՀԱՍԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե ինչ ճակատագրի է արժանացել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սպարտակ Մելիքյանի երկու ամսվա աշխատավարձը: Հիշեցնենք, որ համաձայն պատգամավորի հայտարարության` ինքը խնդրել էր գումարն ուղարկել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին` ինչ-որ կերպ նրա ախորժակը փակելու համար: ԱԺ աշխատակազմից հասարակայնության հետ կապերի վարչության միջոցով «Ժողովուրդ»-ին  տեղեկացրին, որ պատգամավորի աշխատավարձը փոխանցվել է իրեն` Մելիքյանին, որն էլ այն կրկին հետ է փոխանցել:Հավանաբար, ԱԺ-ում ավելի կոռեկտ են համարում, որ պատգամավորն ինքը տնօրինի իր աշխատավարձը:




Լրահոս