Թուրքիայում հրշեջ ինքնաթիռ է վթարի ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի հարավ-արևելյան շրջանում Бе-200 հրշեջ ինքնաթիռ է կործանվել:Այս մասին հայտնում է NTV հեռուստաընկերությունը, հղում անելով Թուրքիայի գլխավոր անտառտնտեսությանը:

Ավիավթարը տեղի է ունեցել սարերում՝ Կահրամանմարաշ քաղաքի մերձակայքում:

Ինքնաթիռում գտնվել է 7 մարդ: Նրանցից 5-ը օտարերկրացիներ են, որոնց ճակատագիրն առայժմ անհայտ է:

Թուրքիայի գլխավոր անտառտնտեսությունից հայտնել են, որ կործանված ինքնաթիռը, անտառային հրդեհների դեմ պայքարի համար, վարձակալել են Ռուսաստանից: Օգոստոսի 5-ին ևս մեկ նման ինքնաթիռ ուղարկվել էր Ադրբեջան անտառային հրդեհները մարելու համար:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքնաթիռը չի պատկանում Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը:




Լրահոս