Կորոնավիրուսի հինգերորդ ալիքի պատճառով Իրանում հայտարարվել է հնգօրյա լոքդաուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի իշխանությունները հայտարարել են լրացուցիչ հնգօրյա հանգստյան օրերի և մարզերի միջև տեղաշարժի արգելքի մասին՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի սրման պատճառով: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է հանրապետության կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի ազգային շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Ալիրեզա Ռաիսին:

«Շարժման սահմանափակումը կսկսի գործել վաղը՝ մինչև շաբաթ առավոտ», – մեջբերում է Tasnim-ը: Նա հավելել է, որ «բոլոր հաստատությունները, գրասենյակները և բանկերը կդադարեցնեն իրենց աշխատանքը»:

Օգոստոսի 14-ի դրությամբ Իրանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 4 389 085 դեպք: 97 208 մարդ մահացել է հիվանդության հետևանքով: Ընդհանուր առմամբ, պատվաստվել է 18 581 226 մարդ, որից 14 767 598-ը ստացել է կորոնավիրուսի պատվաստանյութի մեկ դեղաչափ, իսկ 3 813 628-ը՝ երկու:

Հունիսի սկզբից Իրանում նկատվել է վարակման դեպքերի թվի աճ: Իրանի առողջապահության նախարար Սաիդ Նամակին հուլիսի 27-ին ասել է, որ երկիրը կորոնավիրուսի տարածման հինգերորդ ալիքի գագաթնակետին է:




Լրահոս