
Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 5 579 դեպք։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 35 մարդ, կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 6 371:
Վերջին մեկ օրում ապաքինվել է 1 867 մարդ: