«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն` այսօր Առնո Բաբաջանյան համերգասրահում ՀՀԿ-ն կուսակցական խոշոր միջոցառում է կազմակերպել: Հայաստանի տարբեր մարզերից Երեւան են հրավիրվել ուսուցիչներ, որոնց Սերժ Սարգսյանն անձամբ պետք է պարգեւներ հանձնի: Ինչպես երեւում է, նախընտրական քարոզարշավը ոչ պաշտոնապես արդեն սկսվել է: Սերժ Սարգսյանը, հանուն կուսակցության բարգավաճման եւ ապագայում ձայներ հավաքելու հնարավորության մեծացման, ՀՀԿ-ական ուսուցիչներին «վերբովկա» է անում` տարաբնույթ նախընտրական պարգեւներ շնորհելով:
ՊԱՐԳԵՎՆԵՐ ՀՀԿ-ԻՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ