
Թուրքիայի հյուսիսային նահանգներում հեղեղումների և հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սելավների հետևանքով զոհերի թիվը հասել է 57-ի, հայտնում է The Guardian-ը:
Նշվում է, որ ջրհեղեղների պատճառով մարդիկ զոհվել են Թուրքիայի Սև ծովի ափին գտնվող Կաստամոնու, Սինոպ և Բարտին նահանգներում:
Ջրհեղեղի պատճառով 300 բնակավայր մնացել է առանց էլեկտրականության: Մի շարք ավտոճանապարհներին երթևեկությունն արգելափակված է: Բոզկուրտ քաղաքում փլուզվել է մի քանի բազմահարկ շենք:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կաստամոնուն, Սինոպը և Բարտինը հայտարարել է բնական աղետի գոտի: