Ստեփանակերտում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ 5 տոննա տարողությամբ բաքեր են տեղադրվում ջրազուրկ բնակելի շենքերի բակերում: Այս մասին հայտնում են Ստեփանակերտի քաղաքապետարանից:
«Հարգելի քաղաքացիներ, Ստեփանակերտի ջրազուրկ թաղամասերի բնակիչներին խմելու ջրով ապահովելու գործին իր նպաստն է բերում նաև Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունը: Մասնավորապես, վերջինիս աջակցությամբ 5 տոննա տարողությամբ բաքեր են տեղադրվում ջրազուրկ բնակելի շենքերի բակերում:
Քաղաքապետարանի ներկայացուցիչները շրջայցեր են կատարել և համոզվել, որ քաղաքի ավտոլվացման կետերը չեն աշխատում: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր ըմբռնումով են մոտենում ջրօգտագործման որոշ սահմանափակումներին և դրանով իսկ օգնում ժամ առաջ հաղթահարել մեր բնակչությանը պատուհասած դժվարությունները»: