ԱԺ ՕԵԿ խմբակցության խորհրդարանական ճեպազրույցը խիստ ուշագրավ էր. լրագրողներից որեւէ մեկն այդպես էլ որեւէ հարց չի տվել Հեղինե Բիշարյանին ու Հովհաննես Մարգարյանին: ՕԵԿ-ականները, դեռ չնստած աթոռներին, հեռացել են բրիֆինգների սենյակից: Իսկ ԲՀԿ խմբակցությունից ոչ ոք չէր ներկայացել ճեպազրույցների. սա էլ հավանաբար այն պատճառով, որ Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ նիստի համար գտնվում է Ստրասբուրգում, իսկ Արամ Սաֆարյանն էլ ԵԱՀԿ ԽՎ-ի համար Փարիզ է մեկնել: Այլ տեսակետ հայտնող գործիչ ողջ կուսակցությունում այդպես էլ չգտնվեց:
ԴԱՏԱՐԿ ԱՍՈՒԼԻՍ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ