![](https://armlur.am/wp-content/uploads/2020/07/19372_dataran1_M.jpg)
Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արաբկիր թաղապետի դեմ: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Գլխավոր Դատախազություն է դիմել Հակոբ Հակոբյանը եւ հայտնել, որ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարն ապօրինի թույլտվություն է տվել Սևքարեցի Սաքոյի փողոց 44/2 հասցեում իրականացվող շինարարությունը, որը չի համապատասխանում ՀՀ քաղաքաշինության նորմատիվ ակտերին և վարչական շրջանի ղեկավարը միջոցներ չի ձեռնարկում այդ ամենը կանխարգելելու ուղղությամբ:
Ոստիկանությունում դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ք. Մ.