Armenian text to speach

Դատավոր Դավիթ Գրիգորյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի։ Բարձրագույն դատական խորհուրդը քիչ առաջ որոշում կայացրեց մերժել ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը։

Ըստ միջնորդության՝ դատավորի կողմից թույլ էր տրվել դատավարական առերևույթ խախտում, միջամտություն էր եղել արդարադատության իրականացմանը։

Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել՝ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ընթացքում, ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի մեղադրանքով գործով վարույթը կարճելու մասին որոշման վերաբերյալ, իբրև կարծիք արտահայտելու համար։




Լրահոս