
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կարեն Բրուտյանին ֆինանսների նախարարի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից ազատելու մասին որոշում է ստորագրել:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Կարեն Բրուտյանը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ: Կարեն Բրուտյանը ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պաշտոնում էր 2018 թվականի մայիսի 22-ից: