ՊԻՏԻ ԽԵԼՔԻ ԳԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ազգային կոնգրեսի պատվիրակության անդամ Ֆելիքս Խաչատրյանը կարծում է, որ իշխանությունների հետ երկխոսության վերսկսումը կախված է նրանց պահվածքից: «Մենք ընդունում ենք միայն աղերսանքով, խնդրանքով դիմումը: Եթե այդքան շնորհք չունեն, չենք ընդառաջի նրանց: Պետք է փոխեն ոճը, ի՞նչ է նշանակում` անօրինական հանրահավաք ենք անում: Ի վերջո, պիտի հասկանան, որ այս երկրի տերը ժողովուրդն է, եւ ժողովրդի կամքի հետ պետք է հաշվի նստեն: Եթե հասկանան, խելքի գան՝ լավ: Եթե չհասկանան, իրենց գործն է»,-ասաց պարոն Խաչատրյանը:




Լրահոս