ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Ջրվեժում

 

Երեկ Արտակարգ իրավիճակների նախարարության հրժեջ փրկարարները պայքարում էին հրդեհի դեմ։

Հրշեջները, ոստիկանները, ՊՈԱԿ-ի աշխատակիցները մոտ 5 հա տարածքում ոտքով պայքարում էին կրակի դեմ։ Ավելու ուշ կրակի տարածումն ամբողջովին կանխվել էր, սակայն հրշեջները ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ կատարում էին հետախուզական աշխատանքներ։ Որտեղ հայտնաբերվում էր կրակի օջախ, տեղում ձեռքի ջրցանով հանգցվում էր:

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ ինչ կարգով է իրականացվում ամուսնության մասին տեղեկանքի տրամադրումը:

Կարինե Մովսիսյան (47 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված, Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր ունեցող (ունեցած) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին եւ քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր չունեցող (չունեցած) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրամադրում է Հայաստանի Հանրապետությունում ամուսնության բացակայության մասին տեղեկանք, որը կարող է դիմողի ցանկությամբ տրամադրվել երկլեզու տարբերակով՝ հայերեն-ռուսերեն, կամ հայերեն-անգլերեն:

ՀՀ արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկանք ստանալու համար նախարարություն կարող է դիմել անձը, որի վերաբերյալ տրամադրվում է տեղեկանքը կամ նրա կողմից լիազորված անձը:

 

 

ԿՐԹԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ովքե՞ր կարող են ընդունվել նախնական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ:

Նաիրա Պողոսյան (42 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ՆՄՄԿ կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ կարող են ընդունվել առկա ուսուցմամբ առնվազն հիմնական կրթություն ունեցող, իսկ հեռակա ուսուցմամբ առնվազն միջնակարգ կրթություն ունեցող անձինք` համաձայն իրենց դիմումի: Հաստատությունում ընդունելությունն իրականացվում է առանց ընդունելության քննությունների` մրցութային հիմունքով, բացառությամբ` արվեստի, առողջապահության եւ սպորտի ոլորտի միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների:

Անվճար ուսուցման տեղերում, մրցութային հիմունքով ընդունվում եւ ուսումնառում է.

1) մինչեւ 19 տարին լրանալը հիմնական կրթության հիմքով նախնական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություն ընդունելության կարգով ընդունված ուսանողը` մինչեւ ուսումնառության ավարտը.

2) 19 եւ ավելի տարիք ունեցող հիմնական կրթության հիմքով նախնական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություն ընդունելության կարգով ընդունված ուսանողը` մինչեւ 19 տարին լրանալն ընդունված ուսանողների մրցույթից հետո` թափուր տեղի առկայության դեպքում.

3) միջնակարգ կրթության հիմքով նախնական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություն ընդունելության կարգով ընդունված ուսանողը.

4) միջին մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունված եւ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված արտոնություն ունեցող ուսանողը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Օտարերկրացիները` իրենց ընտրությամբ, ուսհաստատություն կարող են ընդունվել ընդհանուր հիմունքներով` միայն վճարովի համակարգ կամ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով:




Լրահոս