Օգոստոսի 13-ի երեկոյան Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները Գյումրիում ուժեղացված ծառայություն են իրականացրին՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների շուրջ 60 խախտում։
Մասնավորապես, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 8 մեքենա։ Հայտնաբերվել է առանց վարորդական իրավունքի վկայականի 2 անձ, հետախուզման մեջ գտնվող 6, առանց ԱՊՊԱ պայմանագրի 14, թաղանթապատված դիմապակիով 12 տրանսպորտային միջոց։ Հորդորում ենք, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության բոլոր կանոնները․ նմանօրինակ միջոցառումները պարզբերական են։