
Փաստաբանական դպրոցի ղեկավար Սիմոն Բաբայանն առաջադրվել է Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնում։
Սիմոն Բաբայանը 2006 թվականից փաստաբանական համայնքի անդամ է, 2009 թվականից ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ է, իսկ 2014 թվականից ղեկավարում եմ ՀՀ փաստաբանական դպրոցը:
Կրթությունը՝
Ուսանող
1995-2000 Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ
Հայցորդ
2004-2006 Միջազգային գործարարության և իրավունքի ակադեմիա
Գիտական աստիճանը`
Իրավաբանական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունը`
ԺԲ.00.03.
Մասնավոր իրավունք, քաղաքացիական իրավունք
Լեզուներ`
Ռուսերեն, անգլերեն
Հավելենք, որ Սիմոն Բաբայանը վերջին տարիներին աշխատել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ միասին՝ նույն թիմում։