
Օգոստոսի 17-ին, ժամը 01։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երեւանի Կիեւյան կամրջից։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Փրկարարների եւ ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացի Է․ Խ․-ի (ծնված 1992 թ․) ինքնասպանության փորձը։ Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։