Հայաստանում օգոստոսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 357 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 235 171-ի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից։
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 4713 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Օգոստոսի 17-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1138 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 13 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5851-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 269 է, ընդհանուր առողջացածներինը՝ 223070, փաստացի բուժվողներինը՝ 6250 (մեկ օրում ավելացել է 75-ով): Մեկ օրում արվել է 6584 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 446 731 թեստ: