Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակում ձերբակալվել են Գորիսի փոխքաղաքապետներ Իրինա Յոլյանը և Մենուա Հովսեփյանը:
Ձերբակալվել են նաև Գորիսի համայնքապետարանի աշխատակիցներ Արմինե Չոփչյանը և Սուսաննա Սարգսյանը:
Նրանք կասկածվում են առերևույթ առանձնապես խոշոր չափի յուրացում կամ վատնում կատարելու համար:
Փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը կասկածվում է նաև Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը առերևույթ խոչընդոտելու համար:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ իրավապահները խուզարկություններ են իրականցրել Գորիսի քաղաքապետարանում, առգրավվել են մի շարք փաստաթղթեր, խուզարկվել են նաև Գորիսի ձերբակալված պաշտոնատար անձանց բնակարանները, ավելին՝ իրավապահ համակարգից մեզ հասած տեղեկությունների համաձայն առաջիկայում նույնպես ձերբակալություններ կլինեն: