ArmLur.am-ի տեղեկություններով՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում քիչ հետո նիստ է մեկնարկելու: Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանական ֆրակցիան պետք է քննարկի նախ այսօր խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունված «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը, որը մի քանի ժամից պետք է ներկայացվի երկրորդ ընթերցման, ապա հնարավոր է ՔՊ խմբակցությունը քննարկի նաև կառավարության ծրագիրը, որտեղ պետք է իշխանական ֆրակցիան առաջարկություններ ներկայացնի:
ArmLur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ խմբակցության ղեկավարությունն իրենց քննարկման օրակարգ չի ներկայացրել:
Սոնա Գրիգորյան