Հայաստանում արդեն երկու շաբաթ է, ինչ տեխզննման կտրոն չի պահանջվում: Բայց տեխզննում անցնելուց խուսափելու համար կտուգանվեք:
Հայաստանում վարորդները հայտնվել են անհարմար դրության մեջ. արդեն մի քանի օր է, ինչ իրենք մոտենում են ՀՀ առեւտրային բանկեր՝ ավտոմեքենայի տեխզննման կտրոն ստանալու նպատակով, սակայն բանկերից պատասխանում են, որ չունեն: Վարորդներն այս հարցով դիմել են ArmLur.am-ին եւ հայտնել, որ այս օրերին տեխզննման կտրոն եթե կարողանում են ձեռք բերել, ապա մեծ դժվարությամբ, քանի որ ոչ բոլոր բանկերն են այն տալիս:
Բայց ArmLur.am-ը տեղեկացավ, որ մինչև այս տարվա հուլիս ամիսն է գործել հին կարգը, երբ կտրոնով տեխզննման կայան այցելելը դեռ պարտադիր էր: Իսկ այժմ ստուգումն անցնելուց հետո տեխզննման կայանը մեքենայի տվյալներն ու զննության արդյունքները մուտքագրում է էլեկտրոնային շտեմարան: Հսկողությունն իրականացնում է ՀՀ ճանապարհային ոստիկանությունը: Բայց տեխզննում չանցնելու դեպքում վարորդը տուգանվելու է 20 հազար դրամի չափով:
Նշենք, որ տեխզննության չեն ենթարկվում մինչև 4 տարեկան մեքենաները, իսկ 4-ից մինչև 10 տարին տեխզննության կներկայանան 2 տարին մեկ պարբերականությամբ, իսկ 10 տարուց հին մեքենաները պետք է ամեն տարի տեխզննման ներկայանան:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ տաքսու, ավտոբուսի կամ վտանգավոր բեռ տեղափոխող մեքենայի վարորդը 4-ից 10-ը տարեկան ավտոմեքենաները զննություն անցնելու են ամեն տարի, ավելի տարեցները՝ 6 ամիսը մեկ: Ի դեպ, փոփոխության կենթարկվեն նաև տեխզննության անցկացման համար պարտադիր պահանջներ: Հստակեցվելու են այն թերությունների և անսարքությունների ցանկը, մի դեպքում ընդհանրապես կարգելվի մեքենայի շահագործումը, իսկ մնացած դեպքերում՝ պետք է շահագործելուց թերությունները վերացնել:
Իսկ անսարքությունները պետք է 20-օրյա ժամկետում վերացվեն: Դրանք վերացնելուց հետո կրկնակի զննության համար հավելյալ գումար չի գանձվում վարորդից:
Մյուս կողմից, ArmLur.am-ը տեղեկացավ, որ ուժեղացված վերահսկողություն իրականացվելու է տեխզննման կայանների նկատմամբ: Իսկ ծրագիրը հստակ կֆիքսի, թե ավտոմեքենան քանի րոպեում անցավ զննությունը կամ բարձրացավ արդյոք արգելակման ստենդի վրա, թե ոչ:
Ս. Հ.