
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Նախագծով առաջարկվում էր 2021 թվականին Սեւանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչեւ 245 մլն մ3:
Անհրաժեշտություն էր առաջացել մեղմելու հողերի ոռոգման ջրապահովվածության դեֆիցիտը: Նախագիծը դրվեց քվեարկության, որին «կողմ» քվեարկեց 64, «դեմ» 19, «ձեռնպահ» 1 պատգամավոր: