Կարմիր խաչը խնդրում է 33 միլիոն հատկացնել Աֆղանստանում մարդասիրական օգնության համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) դոնորներին խնդրել է անհապաղ 33 մլն դոլար հատկացնել զինված հակամարտությունից տուժած աֆղան բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար: Գումարը կուղղվի բժշկական կարիքներին, հաղորդում է Associated Press-ը:

ԿԽՄԿ գլխավոր տնօրեն Ռոբերտ Մարդինին Ժնեւում հայտարարել է, որ ԿԽՄԿ-ն ներկայումս ֆինանսավորման պակաս ունի` անհապաղ լրացուցիչ ֆինանսավորում խնդրելով դոնորներից` կազմակերպության աշխատանքներին աջակցելու համար, այդ թվում` բժշկական ոլորտում եւ Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոններում: Ընդհանուր 79 միլիոն ֆրանկ (86 միլիոն դոլար) բյուջեից պակասուրդը մոտ 30 միլիոն շվեյցարական ֆրանկ (33 միլիոն դոլար) է գնահատվում:

«Օգոստոսի 1-ից ԿԽՄԿ-ի կողմից աջակցվող հաստատություններում բուժվել է հրազենային վնասվածքով ավելի քան 7.6 հազար հիվանդ, իսկ հունիսից այդպիսի հիվանդների թիվը գերազանցել է 40 հազարը»,- ասել է Մարդինին:

«Կարմիր Խաչը վճռական է մնաել աֆղանների կողքին եւ օգնություն ցուցաբերել երկրի ժողովրդին ստեղծված իրավիճակը հաղթահարելու գործում: Աֆղանստանը գտնվում է անցումային շրջանում: Սակայն մենք գիտենք, որ մարդասիրական կարիքները բարձր կմնան»,- եզրափակել է Մարդինին:




Լրահոս