«Դավինչի» տուրիստական գործակալության տնօրենին մեղադրանք է առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության
բաժնում շարունակվում է «Դավինչի» ՍՊԸ տուրիստական գործակալության կողմից առերևույթ խարդախության
դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

2021թ. օգոստոսի 12-ին մի խումբ քաղաքացիներից հաղորդումներ էին ստացվել այն մասին, որ «Դավինչի» ՍՊԸ տուրիստական գործակալության հաշվեհամարին գումարներ են փոխանցել՝ հանգիստը Եգիպտոսում կազմակերպելու համար, սակայն գործակալությունը չի կատարել որևէ ամրագրում:

Փաստերի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել էին քրեական գործեր՝ ՀՀ քրեական
օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որոնք միացվել էին մեկ վարույթում:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում տուրիստական գործակալության տնօրենը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող
մարմնին:

Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու
վերաբերյալ, ինչը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, տուրիստական գործակալության գործողություններից հնարավոր այլ տուժածներին հայտնաբերելու ուղղությամբ:




Լրահոս