
«Որքան ուժեղ է պետությունը, այնքան ուժեղ է ընդդիմությունը»:Սամվել Սարգսյան «idefakto.am»Թվում է, թե մեջբերումը քաղաքագիտության դասագրքից է, բայց հեղինակը, ինչպես տեսնում ենք, մեր այն օրենսդիրներից է, ով երկար լռությունից հետո միանգամից գտել է ուժեղ պետություն ունենալու բանաձեւը: Դասագրքերում հենց այդպես էլ ձեւակերպված է, բայց ինչպես բազմաթիվ այլ օրինաչափությունների պարագայում, Հայաստանում Սամվել Սարգսյանի մատնանշած բանաձեւը եւս չի գործում: Ընդդիմությունն ուժեղ է, մինչդեռ նույնն իշխանության մասին չի կարելի ասել: Այնպես որ պատգամավորն իրականության ու տեսության միջակայքում է հայտնվել եւ ակնհայտորեն մոլորվել: Սա այն դեպքն է, որ շատ փող ունենալը չի փրկի. խորհրդատուներ են պետք: