Գիշերն անցել է համեմատաբար կայուն, կրակոցներ չեն եղել: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը:
Հիշեցնենք, որ երեկ ժամը 14։45-ից սկսած, Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի, մասնավորապես` Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինված ուժերի մեկ զինծառայող:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան