Հայաստանում խարդախության արդեն որերորդ դեպքն է գրանցվում տուրիստական ընկերության կողմից: Սա, սակայն,չի սթափեցնում կառավարությանը, որպեսզի զբոսաշրջային ոլորտը վերահսկվի որեւէ կառույցի կողմից: Մեր երկրում ամեն քայլափոխի կարող ենք հանդիպել տուրիստական ընկերության.դրանք ամենուր են՝ բազմաբնակարան բնակելի շենքերում, նկուղներում, կրպակներում: Տուրընկերության կարող ենք հանդիպել նաեւ «դալաններում»:
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ «Դավինչի թրավել»տուրընկերությունից գնել են արտերկրում հանգստի ուղեգրեր, հետո պարզվել է, որիրենց անունով տոմսեր չկան, հյուրանոցները գումարը չեն ստացել, ամրագրումներ չեն արվել։ «Դավինչի» զբոսաշրջային ընկերության նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Պարզվեց, որ «Դավինչի» տուրիստական գործակալության տնօրեն Գրիգոր Սարգսյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է 2 ամիս ժամկետով:
Խարդախության նման դեպքեր գրանցվում են ամեն տարի՝ ամառային հանգստի սեզոնին: Քաղաքացին մեկնում է հանգստի եւ տեղում պարզում, որ հյուրանոցի համարն ամրագրված չէ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ զբոսաշջային ընկերություններըորեւէ պետական կառույցի կողմիցչեն վերահսկվում: Ավելին՝մեր հանրապետությունում զբոսաշրջային ոլորտը բարձիթողի վիճակում է.ով երբ ցանկանում է, տուրիստական ընկերություն է բացում:
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ զբոսաշրջային ընկերությունները Հայաստանում չեն լիցենզավորվում:
«Անհրաժեշտ է օր առաջ ոլորտում եւ զբոսաշրջային օպերատորի, գործակալի, զբոսավարի, հյուրանոցային եւ տրանսպորտային ծառայություններն անպայման լիցենզավորվեն, կամ դրանք առնվազն սահմանվենորպես ծանուցման ենթակա գործունեության տեսակ: Լիցենզավորված չեն, պետք է դա անել: Հիմա շատ լավ է, որմեր հորդորներն ու առաջարկությունները տեղ են հասել, եւ զբոսաշրջության կոմիտեն արդեն հանրային քննարկման է ներկայացրել զբոսաշրջության մասին որոշման նախագիծը: Հիմա շատ արագ այդ որոշման նախագիծը պետք է քննարկել, լրամշակել եւ հնարավորինս շուտ ընդունել, որ այդ հարցերը կարգավորվեն»,- ներկայացրեց Ապրեսյանը:
Մասնագետի խոսքով՝ երբ օրենքով այդ գործունեությունը լիցենզավորվի, այսինքն՝ այդ գործունեության նկատմամբ օրենքով նախատեսված պարտադիր պահանջները, պայմանները սահմանված լինեն, դրա նկատմամբ հսկողություն էլ կիրականացվի: «Իսկ քանի դա չկա, ի՞նչը վերահսկի: Զբոսաշրջային կոմիտենչունի նման մեխանիզմ եւ լիազորություններ, որպեսզի վերահսկողություն իրականացնի: Ուղիղ լիազորություն, որ ընկերության գործունեություն կասեցնի, եթե խարդախություն են անում, կոմիտենչունի»,- բացատրեց Մեխակ Ապրեսյանը: Մեր զրուցակցի խոսքով՝ նախմենք՝ քաղաքացիներս, պետք է զգոն լինենք, մեր իրավունքներին հետեւողական լինենք: «Օրենքով նախատեսված է, որ փաթեթ վաճառելիս զբոսաշրջային օպերատորը սպառողի հետ պայմանագիր կնքի, եւ պայմանագրում ենթակա դրույթներ եւս նախատեսված են: Շատ հաճախ մենք հետեւողական չենքլինում, չենք պահանջում, եւ զբոսաշրջային օպերատորներն այդ պայմանագիրը չենկնքում: Փողնէլ վճարում ենք, նույնիսկ դրա համար ինչ-որթուղթչենքվերցնում, հետոընկնում ենք կրակը»,- նկատեց մեր զրուցակիցը:
Մասնագետը խորհուրդ է տալիս՝ առաջինը՝ պետք է ուշադիր տեսնենք, թե տուրօպերատորն ինչ պայամանագիր է առաջարկում, որքանով է հարգում քաղաքացու իրավունքը. «Դրա համար մենք առաջին հերթինպետք է ընտրենքմեր զբոսաշրջային օպերատորին, պետք է տեսնենք նրա պատմությունը, համբավը»:
Սյունէ Համբարձումյան