
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` այս պահին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպում է ունենում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
Ըստ մեր տեղեկությունների` իշխանական պատգամավորները ցանկացել են անձամբ Հարությունյանից պարզել, թե Արցախում ինչ իրավիճակ է սահմանային, սոցիալական ու քաղաքական առումով: Բանն այն է, որ տեւական ժամանակ է, ինչ Արցախում ընդդիմությունը պահանջում է՝ արտահերթ ընտրություններ կայանան, տարբեր սոցիալական հարցեր այդպես էլ չեն լուծվում, ինչի համար ՔՊ-ականները հանդիպում են նախաձեռնել:
Հավելենք, որ դեռեւս օգոստոսի 9-ին էլ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հանդիպում էր ունեցել Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հետ:
Սոնա Գրիգորյան